Գիտություն Հասարակություն 

Ի հայտ է եկել Երկրի երկրորդ արբանյակը

analitik.am

Երկիրն ստացել է երկրորդ բնական արբանյակը: Խոսքը 2020 CD3 փոքր աստերոիդի մասին է: Այս մասին հայտնում է  РИА Новости-ն:

Հայտնի է, որ աստերոիդը ժամանակավորապես կցված է Երկրին: Դա վկայում են երկնային մարմինների ուղեծրի ինտեգրումները: Արբանյակի չափսը մեկից վեց մետր է և պատկանում է աստերոիդների Ամուր կամ Ապոլլոն խմբին:

Փորձագետները նշել են, որ նման արբանյակների ի հայտ գալը արտառոց չէ: Դրանք շարժվում են նույն ուղղությամբ, ինչ որ Երկիրը՝ նրա մոտ ձևավորելով ժամանակավոր ուղեծիր, սակայն այս աստերոիդը կարող է ուղեկցել Երկրին մի քանի տարի կամ տասնամյակ:

Նույն շարքից