Միջազգային Քաղաքականություն 

Պետք չէ պոտենցիալ հանցագործ համարել բոլոր գործարարներին․ Պուտին

analitik.am

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ներքին գործերի նախարարության կոլեգիայի նիստի ժամանակ ներկաներին խնդրել է, որ բոլոր գործարարներին պոտենցիալ հանցագործներ չհամարեն։ Նա հիշեցրել է, որ մի շարք գործարարների կողմից իրավապահների ոչ իրավաչափ գործողությունների մասին բողոքների քանակը դեռևս բարձր է։ Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՌԻԱ Նովոստիից։

Նրա խոսքերով, տնտեսական անվտանգությունը ոչ թե բոլորին կասկածելու, այլ Ռուսաստանի բիզնեսն ու օրինապաշտ քաղաքացիներին պաշտպանելն է, ովքեր նոր աշխատատեղեր են ստեղծում և իրենք էլ են աշխատում:

Պուտինը շեշտել է, որ նման աշխատանքը կարևոր է Ռուսաստանում գրավիչ, հարմարավետ և քաղաքակիրթ գործարար միջավայր ստեղծելու համար:

Նույն շարքից