Հասարակություն Տեսանյութեր 

Քաղաքապետարանի աշխատողն ինձ ասում ա՝ երեխեքիդ տար տուր մանկատուն, գնա աշխատի․ 3 երեխաների մայրը հանդիպում է պահանջում Փաշինյանի հետ /Տեսանյութ/

analitik.am

Ամուսինս գտնվում է անազատության մեջ։ Թող նրան ազատ արձակեն, որ գա աշխատի, մեր երեխեքին պահի, որովհետև վարձով եմ ապրում ու ոչ մի տեղից օգնություն չունեմ։ Այս մասին Կառավարության մոտ լրագրողների հետ զրույցում ասել է քաղաքացիներից մեկը, ով հանդիպում է պահանջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Նրա խոսքերով որտեղ դիմել է չեն օգնել․ «Գնացել եմ քաղաքապետարան, քաղաքապետարանի աշխատողն ինձ ասում ա՝ երեխեքիդ տար տուր մանկատուն, գնա աշխատի»,-ասել է նա՝ նշելով, որ 3 երեխա ունի՝ 6 ամսական, 1 տարեկան 6 ամսական և 7 ամսական․ չի կարողանում կերակրել նրանց։

Կինը նշել է, որ դիմել է օգնության խնդրանքով, սակայն ոչ մի տեղ իրեն չեն օգնել․ «Ես ուզում եմ հանդիպեմ պարոն վարչապետի հետ, իմ հարցով դիմեմ, ամուսնուս բաց թողնեն, որ գա աշխատի իրա երեխեքին պահի։ Գոնե էս երեխեքին խղճան բաց թողնեն։ 30 հազարով ո՞նց պահես երեխեքին, ես 20 հազար ընդամենը մի սենյակի համար եմ տալիս։ Չայով եմ պահում երեխեքիս։ 6 ամսական երեխային գրեչկա ու բրինձ եմ տալիս»։

Նույն շարքից