Անալիտիկ կենտրոն 

Փետրվարի 19-ին վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է

analitik.am

Փետրվարի 19-ին, ժամը 20.00-ին, Երևանի Սաֆարյան փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 48-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ոստիկանության մամուլի ծառայությունից:

Փետրվարի 28-ին, ժամը 04.35-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ 48-ամյա Արմեն Ծատինյանը հիվանդանոցում մահացել է:

Կատարվում է քննություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նույն շարքից