Կորոնավիրուս Հասարակություն 

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը կորոնավիրուսի պատճառով հետաձգվել է

analitik.am

Պաշտոնական ևս մեկ մրցաշար կորոնավիրուսի պատճառով հետաձգվել է: Ապրիլի 2-ին Մոսկվայում նախատեսված տղամարդկանց և կանանց ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը նշած ժամկետում տեղի չի ունենա: Բայց մոսկվացի մարզասերները համանուն միջոցառման ականատեսը կդառնան հունիսի 13-21-ը: Այս մասին հայտնի դարձավ մարտի 10-ին` ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի գործկոմի  կայացրած որոշումով: Այս մասին հայտնում են ՀԱՕԿ-ից:

«Եվրոպական վարկանիշային  այդ ստուգատեսին մասնակցելու հայտ էին ներկայացրել 42 երկրների 386 մարզիկ-մարզուհիներ : Նրանցից 13-ը  /  9 տղամարդ, 4 կին / մեր ծանրորդներն էին:

Հավելենք, որ Մոսկվայում առաջնությանը զուգահեռ պետք է կայանար նաև  մարզաձևի եվրոպական ֆեդերացիայի վերընտրական  համաժողովը»,-ասված է ՀԱՕԿ-ի կայքում:

Նույն շարքից