Կորոնավիրուս Հասարակություն 

ՀՀ կառավարությունը ձեռնարկում է միջոցներ Իտալիայում գտնվող իր քաղաքացիների Հայաստան վերադարձը կազմակերպելու ուղղությամբ

analitik.am

Իտալիայում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ նոր տիպի կորոնավիրուսի վարակի տարածման հետևանքով Իտալիայում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ձեռնարկում է միջոցներ Իտալիայում գտնվող իր քաղաքացիների Հայաստան վերադարձը կազմակերպելու ուղղությամբ։

«Խնդրում ենք հնարավորինս սեղմ ժամկետում դեսպանությանը տրամադրել Ձեր՝ ՀՀ քաղաքացու անձնագրի, մուտքի արտոնագրի կամ կացության թույլտվության պատճենները, կոնտակտային տվյալները /Իտալիայում գտնվելու նպատակ, հեռախոսի համար, էլեկտրոնային հասցե և Իտալիայում կեցության հասցե/՝ այս օրերին դեսպանության հետ մշտական կապը պահպանելու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նույն շարքից