Կորոնավիրուս Հասարակություն 

Մալդիվներում առաջին շքեղ հանգստավայրն է բացվել կորոնավիրուսով վարակվածների համար

analitik.am

 

Մալդիվներում առաջին շքեղ հանգստավայրն է բացվել կորոնավիրուսով վարակվածների համար: Այս մասին հայտնում է «South China Morning Post»-ը՝ հղում անելով կառավարությանը:

Հրապարակման համաձայն, հյուրանոցը, որը կառուցվել է ընդամենը տաս օրվա ընթացքում, գտնվում է Վիլիվարու առանձին կղզու վրա՝ մայրաքաղաքից 24 կմ հեռավորության վրա: Այն բաղկացած է 30 սենյակներից, որոնք ունեն օդափոխության համակարգ, օրական երեք անգամյա սնունդ, մեծ LCD հեռուստացույց և մինի բար:

Հայտնի է, որ հյուրանոցային սպասարկումը կազմակերպվում է «շքեղ ոճով», իսկ բժշկական անձնակազմի սպասարկումն անվճար է: Միևնույն ժամանակ, հյուրերի ցանկացած շփումը միմյանց հետ, ինչպես նաև անծանոթ մարդկանց հետ, արգելվում է:

Նույն շարքից