Կորոնավիրուս Հասարակություն 

Որքան են կորցրել աշխարհի ամենահարուստ մարդիկ կորոնավիրուսի և նավթի գների անկման պատճառով

analitik.am

 

2020 թվականի սկզբից, աշխարհի ամենահարուստ մարդիկ կորցրել են գրեթե մեկ տրիլիոն դոլար՝ կորոնավիրուսի տարածման և նավթի գների անկման պատճառով: Այս մասին գրում է Bloomberg-ը:

Նշվում է, որ մարտի 12-ին, աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց ընդհանուր կորուստը կազմել է 331 միլիարդ դոլար, ինչն ամենահարուստ մարդկանց վարկանիշի ամբողջ ութամյա պատմության ընթացքում ամենամեծ միասնական անկումն է: Արդյունքում, տարեսկզբից գործարարների ընդհանուր կորուստները կազմել են 950 միլիարդ դոլար: Նրանք բոլորը կորցրել են ընդահանուր ունեցվածքի 16 տոկոսը:

Միևնույն ժամանակ, 2020 թվականի սկզբին աշխարհի ամենահարուստ մարդկանց ընդհանուր ունեցվածքը կազմել է 6,1 տրիլիոն դոլար: Այս բոլոր կուտակումները ոչնչացվել են վերջին չորս օրվա իրադարձությունների արդյունքում․ «Համաճարակի տարածման և նավթի գների անկման վախը շուկային խուճապի է մատնել»,-գրում է գործակալությունը:

Ստեղծված իրավիճակն ամենաշատը հարվածել է «Louis Vuitton Moët Hennessy» ընկերությունների ղեկավար Բեռնար Առնոյին, նա կորցրել է 9,5 միլիարդ: Տուժել է նաև «Amazon»-ի հիմնադիր ու ղեկավար Ջեֆ Բեզոսը, ով Bloomberg-ի տվյալների համաձայն աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշում առաջինն է: Նա կորցրել է 8,1 միլիարդ դոլար: Տուժել է նաև «Microsoft»-ի ստեղծողներից մեկը՝ Բիլ Գեյթսը, ում կարողությունը նվազել է 6,9 միլիարդ դոլարով:

 

 

Նույն շարքից