Կորոնավիրուս Հասարակություն 

Apple-ը հայտարարեց Չինաստանի տարածքում բոլոր խանութները փակելու մասին

analitik.am

Apple կորպորացիան հայտարարել է Չինաստանի տարածքում բոլոր խանութները փակելու մասին: Այս մասին ասված է ընկերության պաշտոնական կայքէջում:

Կորպորացիայի ղեկավար Թիմ Կուկի խոսքերով, խանութները փակ են լինելու մինչև մարտի 27-ը: Որոշումը կապված է կորոնավիրուսի տարածման հետ: Հայտնվում է, որ ընկերության աշխատակիցները հնարավորությունների սահմաններում կաշխատեն տներից:

Ավելի վաղ Apple-ը փակել էր Չինաստանի տարածքում գտնվող իր խանութների մի մասը:

Նույն շարքից