Հասարակություն 

Հայտնի է Մոսկվա թռչող SSJ-100 ուղևորատար ինքնաթիռի տագնապի ազդանշանի պատճառը

analitik.am

 

Օդափոխման համակարգում անսարքությունները տագնապ են առաջացրել Մոսկվա թռչող SSJ-100 ուղևորատար ինքնաթիռում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ ինքնաթիռում միացել է օդորակիչի խափանման ազդանշանը: Ինքնաթիռի վայրէջքը սպասվում է Շերեմետևոյի օդանավակայանում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ SSJ-100 ուղևորատար ինքնաթիռը, որը թռչել է Բուդապեշտից Մոսկվա, տագնապի ազդանշան է տվել: Տագնապի ազդանշանը տրվել է թռիչքից մեկ ժամ հետո։

 

 

Նույն շարքից