Կորոնավիրուս Հասարակություն 

Թուրքիայի հայկական «Լույս» TV-ն հեռարձակել է Ստամբուլի հայկական եկեղեցու կիրակնօրյա պատարագը

analitik.am

 

Ստամբուլի հայկական «Լույս» ինտերներային հեռուստաալիքը ևս միացել է նոր կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում Թուրքիայում անցկացվող «Մնա տանը» արշավին:

Այս համատեքստում հեռուստաալիքն ուղիղ եթերով հեռարձակել է Ստամբուլի Ֆերիքյոյ/Ֆերիգյուղ շրջանի հայկական Սուրբ Վարդանանց եկեղեցում մարտի 23-ին տեղի ունեցած կիրակնօրյա պատարագը: Նշվում է, որ պատարագը մատուցել է Կրոնական ժողովի ատենապետ, ծայրագույն վարդապետ Թաթուլ Անուշյանը:

«Լույս» հեռուստաալիքի հիմնադիր և գործադիր խորհրդի նախագահ Արամ Քուրքնը նշել է, որ կորոնավիրուսի դեմ պայքարի օրերին համայնքի ներկայացուցիչները կիրակնօրյա պատարագներին ուղիղ եթերով հետևելու հնարավորություն կունենան: Քուրանը հույս է հայտնել նաև, որ բոլորի աղոթքների ու ձեռնարկած քայլերի արդյունքում համավարակը հնարավորինս շուտ կնահանջի:

Նշենք, որ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակներում Պոլսի հայոց պատրիարքությունը նույնպես պատարագները հեռարաձակում է սոցցանցի իր պաշտոնական էջով, քանի որ այս օրերին դրանք մատուցվում են առանց հավատացյալների ֆիզիկական ներկայության:

Թուրքիայում մարտի 23-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1236-ի, իսկ վիրուսի հետևանքով մահացածների թիվը՝ 30-ի:

ermenihaber

 

Նույն շարքից