Կորոնավիրուս Տեսանյութեր Տնտեսություն 

Ինչպես է կատարվում բեռնափոխադրումը հայ-իրանական սահմանին. Մանրամասներ

analitik.am

 

Կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխարգելելու նպատակով Վրաստանում աստիճանաբար ավելի են խստացնում բեռնափոխադրումները: Նույնիսկ փոփոխություններից մեկի համաձայն, որոշ երկրներից Վրաստանի տարածք մուտք գործող բեռնատարները մինչև երկրի տարածքը լքելն ուղեկցվում են:

Այսօր՝ մարտի 23-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը, պատասխանելով Analitik.am-ի հարցին, թե ինչ է այս մասով կատարվում Հայաստանի սահմանին ասաց, որ Իրանի Իսլամական Հանրապետության հետ կապված բեռնափոխադրումների կարգով համարյա գործում է նույն ընթացակարգը. «Մեքենան ժամանում է Իրանից, Մեղրի անցումային կետում իրականացվում է բեռնափոխադրում՝ ապրանքը փոխադրվում է հայկական մեքենայի մեջ:

Դրա անհնարինության դեպքում բեռնատարն ուղեկցվում է Ագարակ մաքսային հսկողության տարածք, իսկ եթե դա էլ է անհնար, ուղեկցվում է արդեն մինչև վերջնական սպառողը, բայց՝ հսկողության ներքո:

Այս ընթացքում, երբ մեքենան ժամանում է Մեղրի անցակետ, ախտահանվում է: Գործում են գրեթե բոլոր ընթացակարգերը»:

 

 

Նույն շարքից