Բարի օր Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Այժմ Ոստիկանության հոսպիտալում կորոնավիրուսի մասով 59 բուժվող պացիենտ ունենք. Փոխոստիկանապետ

analitik.am

 

Մարտի 22-ի դրությամբ թվով 115 հոգեհանգստի և հուղարկավորության միջոցառումներ են սպասարկվել, պահպանվել է 20 հոգու սահմանափակման ռեժիմը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը՝ հիշեցնելով պարետի համապատասխան որոշման մասին։

«Հաջորդ ցուցումը, որը ստացանք այն օբյեկտների ցանկն է, որոնք պետք է դադարեցնեին գործունեությունը: Մարտի 23-ի դրությամբ մենք 370 իրազեկում ենք ուղարկել այդ տնտեսվարող սուբյեկտներին, որպեսզի պահպանեն պարետի ցուցումը»,-ասաց փոխոստիկանապետը:

«Տեղեկացնեմ, որ ՀՀ Ոստիկանության հոսպիտալում ևս կազմակերպվել է հիվանդ քաղաքաղցիների բուժման պրոցես: Այժմ Ոստիկանության հոսպիտալում 59 բուժվող պացիենտ կա: Ամբողջ համակարգում կազմակերպվել է հակահամաճարակային կանոնների պահպանման գործընթաց: Երբ հայտնաբերվում է տաքության բարձրացման վիճակ, մենք մեր աշխատակցին ուղորդում ենք բուժվարչություն և հորդորում ենք ինքնմամեկուսանալ»,-ասաց Մհրյանը:

 

 

Նույն շարքից