Կորոնավիրուս Հասարակություն 

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները․պատճառը կորոնավիրուսի վտանգն է

analitik.am

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել անհապաղ և ամբողջովին դադարեցնել զինված հակամարտությունները երկրագնդի բոլոր անկյուններում՝ պայմանավորված կորոնավիրուսի տարածման վտանգով։ Այս մասին ТАСС գործակալության փոխանցմամբ նա հայտարարել է այսօր լրագրողների հետ ունեցած տեսաասուլիսի ժամանակ։

«Ես կոչ եմ անում անհապաղ դադարեցնել կրակը երկրագնդի բոլոր անկյուններում։ Եկել է ժամանակը դադարեցնելու զինված հակամարտությունները և կենտրոնանալու ճշմարտացի պայքարի վրա՝ հանուն մեր կյանքի»,- ընդգծել է Գուտերեշը։

Նա վստահություն է հայտնել, որ «պետք է շուտ ավարտվեն պատերազմները և պայքար տարվի աշխարհը փոթորկող հիվանդության դեմ»։

Գուտերեշն իր տեսաուղերձում ընդգծել է, որ տարածաշրջանները, որտեղ հակամարտություններ տեղի են ունենում, այդ տարածաշրջաններում միջոցներ ձեռք առնելու հնարավորությունները սահմանափակ են և եթե պատերազմական գործողությունները շարունակվեն, ապա վիրուսի տարածումը պարզապես քայքայիչ կլինի։

Նույն շարքից