Տեսանյութեր Քաղաքականություն 

Եթե 2 միլիոն դրամի գազ է սպառել, չի վճարել ու գազն անջատել են, լավ են արել. Նիկոլ Փաշինյան

analitik.am

 

Եթե ինչ-որ մեկի գազն անջատել են ու եթե նա 2 միլիոն դրամի գազ է սպառել, ուրեմն ճիշտ են արել: Խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Էդմոն Մարուքյանի հարցին, որ ահազանգեր են ստանում գազն անջատելու մասով. «Եթե նա այդքան գազ է սպառել, ուրեմն գումար ունի»:

Իսկ եթե անջատել են անապահով խավի ներկայացուցչի գազը, վարչապետի խոսքերով, կմիացնեն. «Ես չեմ ուզում մենք խթանենք սպեկուլյացիաները: Նյուանսներ կան: Շատ դեպքերում մենք հրապարակային չենք խոսում, որպեսզի սպեկուլյացիաները չխթանենք»:

Փաշինյանը հայտարարեց, որ պայմանավորվածություններ ունեն ընկերությունների հետ, որ անջատումներ չեն լինելու կոմունալային վճարումները չակատարելու համար, իսկ այդ մասին չէին հայտարարում, որպեսզի քաղաքացիները չմտածեն, թե կարող են չվճարել:

 

 

Նույն շարքից