Տեսանյութեր Քաղաքականություն 

Եթե Ստալինը դա արել է զենքի ուժով, մենք ֆինանսավորում ենք, հնարավորություն տալիս, որ գյուղացիները կամավոր անեն դա. Նիկոլ Փաշինյան

analitik.am

 

Ես իմ քաղաքական գործունեության ընթացքում հարյուրավոր գյուղեր եմ մտել, որտեղ գրեթե առանց բացառության լսել եմ այն մասին, թե ինչպես «գյոզալ կոլխոզները քանդեցին»: Այս մասին խորհրդարանում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով համայնքների միավորման ծրագրի մասին:

«Մենք մարդկանց ասում ենք, եթե Ստալինը զենքի ուժով էր այդ կոլխոզները ստեղծել, դուք էլ այդքան նոստալգիայով եք հիշում, մենք հնարավորություն ենք տալիս, ֆինանսավորում ենք ու ասում, որ կամավոր ստեղծեն: Պետք չէ որևէ մեկին մեղադրել»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ կոչը շարունակում է մնալ. «Գյուղատնտեսության ամենամեծ խնդիրն այն է, որ այդ գյուղատնտեսությունն արդյունավետ չէ: Մենք այս 11 դրամով ջուր ենք վաճառում, բայց այդ ջրի, գյուղացին ոչ նորմատիվային հողերի վրա լոլիկ է ցանում, որը ջրում է առանց ջրաչափման:

Ստացվում է, որ մենք լոլիկի աճեցումը սուբսիդավորում ենք: Կոպիտ ասած՝ մենք 1 միլիոն դրամի ջուր ենք ծախսում, որպեսզի 200 հազար դրամի պոմիդոր ստանա գյուղացին»:

Փաշինյանը հայտարարեց, որ գյուղատնտեսությունը ՀՀ տնտեսության ամենաոչարդյունավետ ճյուղն է. «Ես առաջարկում եմ այդ ոլորտի լացուկոծի քաղաքացուն վերափոխենք հասկանալու քաղաքականության և ռազմավարական քայլերով առաջ գնալու քաղաքականությամբ»:

 

Նույն շարքից