Հասարակություն Պատահարներ Ռազմական 

Ռուսական Су-27 կործանիչն ընկել է Սև ծովը. որոնողական աշխատանքներում ներգրավված են ուղղաթիռներ և նավեր

analitik.am

Այսօր՝ մարտի 25-ին, ուշ երեկոյան, կործանվել է ռուսական Су-27 ինքնաթիռը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում կատարելով ՌԴ Պաշտպանության նախարարությանը:

Ըստ նախնական վարկածի՝ պլանային թռիչք իրականացնող այս ինքնաթիռը ընկել է Սև ծովը:

Նշվում է, որ Թեոդոսիայից 50 կմ հեռավորության վրա ինքնաթիռը վթարային ազդանաշան է փոխանցել: Այս պահին որոնողական աշխատանքներում ներգրավված են Ан-26 և Ми-8 ուղղաթիռներ, ինչպես նաև մոտակայքում գտնվող ռազմական և քաղաքացիական նշանակության նավեր:

Որոնողական աշխատանքները դժվարությամբ են ընթանում եղանակային վատ պայմանների պատճառով: Այլ մանրամասներ դեռ հայտնի չեն:

 

Նույն շարքից