Հասարակություն Տեսանյութեր 

Կփորձենք տեղավորվել այս 7 օրվա մեջ. Պարետն ասաց, թե ինչ են անում այս օրերին

analitik.am

 

Պարետ Տիգրան Ավինյանը կառավարության այսօրվա նիստում հայտարարեց, որ 2019 թվականի մարտ-ապրիլ ամիսներին Երևանում օրական միջինը եղել է 550 հազար ուղևոր, մարտի 25-ի դրությամբ եղել է 18 հազար ուղևոր, ուղևորահոսքը 30 անգամ կրճատվել է: Մոտավորապես նույն պատկերն է մարզերում. «Մեր քաղաքացիները բավականին գիտակցաբար են մոտենում սահմանափակումներին: Իհակե խախտումներ ևս լինում են: Ոստիկանությունը երեկ 158 վարչական իրավախախտման արձանագրություն է կազմել»:

Ավինյանը բոլոր քաղաքացիներին խնդրեց խոստորեն հետևել ազատ տեղաշարժի սահմանափակումներին՝ նշելով, որ դրանք արված են միայն առողջապահական նկատառումներով, վարակի հնարավոր տարածումը կանխելու համար. «Մենք այս ժամանակն օգտագործում ենք տեխնոլոգիապես վերազինվելու, մեր կանխարգելիչ մեխանիզմները բարելավելու համար: Եթե այս նվազ տեմպերը պահպանվեն, մենք կփորձենք տեղավորվել այս 7 օրվա մեջ և չխնդրել ավել օրեր»:

Ավինյանը նաև խոսեց թեթև դեպքերի ժամանակ պացիենտներին հյուրանոցներում տեղավորելու մասին՝ կոչ անելով նման համագործակցության գնալ ցանկացող հյուրանոցներին կապ հաստատել կառավարության հետ: Պարետի խոսքերով, հյուրանոցները հիմա այդքան էլ լավ վիճակում չեն, ուստի այս ծրագիրն ինչ-որ ձևով կշտկի վիճակը:

 

 

Նույն շարքից