Հասարակություն 

Էդմոն Մարուքյանն ամեն դեպքում որոշեց հետևել Լյուսի Քոչարյանի օրինակին. Նամակ է հրապարակվել

analitik.am

ՀՀ ԱԺ ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր էջում գրում է.

«Բարև Ձեզ, պարոն Մարուքյան։ Ախր այս օրերին չափից շատ ճնշված ու կաթվածահար է այն խավն, ով վարձակալությամբ է ապրում։ Կանգնել ենք փաստի առաջ տան վարձերը հայթայթենք, թե կոմունալները։ Այդքան հեռուստատեսությամբ և սոցկայքերով ասում են պետական պատկան մարմինները, որ անջատումներ չեն լինի, այսօր զանգել է գազի սպասարկման տեսուչը/ով իմիջիայլոց կին է, ում հետ անգամ հակառակը պնդելն անօգուտ է/ և ասում, որ գրավոր իրենք ոչինչ չունեն։ Եթե մինչև ամսի 31-ը չվճարենք անջատելու է։ Ասում է, ինձ ասել են ղեկավարությունից, որ անջատեմ։

Բնակ. հասցե Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 4ա շենք, բն. 23...այս հասցեում ապրում եմ վարձով, արդեն 5 տարի է։

Խնդրում եմ ավելի լուրջ մոտեցում դրսևորեք։ Մենք չենք ուզում չվճարել, ուղղակի ժամանակ է պետք, թեկուզ հետագա ամիսների ընթացքում աշխատենք ու վճարենք։

P. S. Նամակը հրապարկում եմ քաղաքացու համաձայնությամբ, որ նրանք ովքեր պնդում են, թե Գազպրոմը զիջումների է գնացել հասկանան, որ դա իրականությանը չի համապատասխանում: Ավելին, այսպիսի հարյուրավոր զանգեր ու նամակներ եմ ստացել մեր քաղաքացիներից»:

Ավելի վաղ Մարուքյանը հայտարարել էր, որ բազմաթիվ նամակներ է ստանում ու «քիչ է մնում էն Լյուսի Քոչարյանի նման այդ նամակները սկսի հրապարակել»:

 

Նույն շարքից