Հասարակություն 

Երևանում Opel-ը բախվել է գազատար խողովակին, ինչի պատճառով սկսվել է գազի ուժեղ արտահոսք

analitik.am

Այսօր՝ մարտի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:35-ի սահմաններում Opel մակնիշի 36 DM 243 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Էրեբունի վարչական շրջանում՝ ժողովրդին հայտնի Վարդաշենի փայտի շուկայի և Թոխմախի գերեզմանների հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին, ինչից առաջացել է գազի արտահոսք:

Ինչպես հայտնում էShamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան:

Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:

Նույն շարքից