Հասարակություն 

Արցախում խոր ցավով տեղեկացանք մեծ հայրենասեր Պատրիկ Դևեջյանի մահվան մասին. Բակո Սահակյան

analitik.am

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 30-ին ցավակցական հեռագիր է հղել ֆրանսահայ ականավոր քաղաքական գործիչ Պատրիկ Դևեջյանի ընտանիքին: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի մամուլի ծառայությունից:

Հեռագրում ասված է.

«Արցախում խոր ցավով տեղեկացանք ֆրանսահայ ականավոր քաղաքական գործիչ, մեծ հայրենասեր Պատրիկ Դևեջյանի մահվան մասին։

Նա անգնահատելի ավանդ է ունեցել Հայոց ցեղասպանության ճանաչման և Հայ դատի պաշտպանության գործում, ըստ ամենայնի նպաստել Սփյուռքում հայ ազգային ինքնության պահպանմանը, Արցախի հետ կապերի զարգացմանն ու համազգային խնդիրների լուծմանը:

Պատրիկ Դևեջյանի մահը ծանր կորուստ է բոլորիս համար:

Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից խորին ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի բոլոր հարազատներին ու մերձավորներին, մաղթում եմ տոկունություն ու ոգու կորով»:

Նույն շարքից