Կորոնավիրուս Հասարակություն 

Հայաստանում կորոնավիրուսի նոր դեպքերից 2-ը բերովի են. Պարզվում է նրանց շփման շրջանակը

analitik.am

Հայաստանում այս պահին կորոնավիրուսով վարակվածների թիվը հասնում է 482-ի: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց Արսեն Թորոսյանը:

Առողջապահության նախարարը նշեց, որ նոր 58 դեպքերից 25 հոգին ի սկզբանե եղել են հատուկ պահման վայրերում, շփման շրջանակ պրակտիկորեն չեն ունեցել, ինչը համաճարակաբանական տեսնակյունից լավ է. «31 մեկ հոգին, որոնց մեջ կա նաև բուժաշխատող, նորից այնպիսի անձինք են, որոնք ի սկզբանե կասկածելի գոտում են եղել, այսինքն՝ շփված են եղել հաստատված դեպքի հետ: Միայն երկուսն են, որ բերովի դեպքն են՝ արտերկրից: Նրանց շփման շրջանակը պարզվում է»:

Վարչապետի հարցին՝ թվի մեջ ներառված են արդյո՞ք բանակի դեպքերը, Թորոսյանն ասաց՝ այո, մեկ դեպք:

Նույն շարքից