Հասարակություն 

Վրաստանի ողջ տարածքում պարետային ժամ հայտարարվեց. Ինչ է դա նշանակում

analitik.am

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան երկրի ողջ տարածքում կարանտին ու պարետային ժամ է հայտարարել: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով «Sputnik Վրաստանին»:

Վերոնշյալ որոշումն ուժի մեջ է մտնելու մարտի 31-ից ժամը 08:00-ից: Պարետային ժամ է հայտարարվում 21:00-ից մինչև 06:00-ն: Դադարեցվում է հասարակական տրանսպորտի աշխատանքը, խիստ կարգավորում է գործելու տաքսիների մասով. Տաքսու հետևի նստատեղին 2 ուղևորից ավել ուղևոր չի թույլատրվում:
Բոլոր քաղաքացիները, ովքեր տանից դուրս կգան, պետք է ունենան անձը հաստատող փաստաթուղթ: Փակվում են Թբիլիսի, Քութայիսի, Բաթումի, Փոթի, Զուգդիդի, Ռուսթավի քաղաքները:

Գախարիան պարզաբանել է, որ երկրում երեք հաստատված դեպք կա, որոնց աղբյուրները հայտնի չեն: Ընդ որում, վարակվածներից մեկը բժիշկ է. «Դա նշանակում է, որ մենք անցել ենք ներքին վարակման»:

 

Նույն շարքից