Հասարակություն 

Ողբերգական ավտովթար Լոռու մարզում. վարորդը Mercedes-ով 5 մետր բարձրությունից ընկել է ձորակը. նա տեղում մահացել է

Այսօր՝ մարտի 30-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 16:10-ի սահմաններում Բարիտ թաղամաս- Ախթալա քաղաք ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում Ախթալա քաղաքի բնակիչ, 33-ամյա Լորիկ Մ.-ն իր վարած Mercedes մանկիշի 35 AՏ 477 համարանիշի ավտոմեքենայով, ըստ նախնական տեղեկությունների, կորցրել է մեքենայի կառավարումը, դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 5 մետր բարձրությունից ընկել ձորակը:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Լորիկ Մ.-ն տեղում մահացել է:

Փաստի առթիվ Թումանյանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից