Հասարակություն 

Այսօրվանից դադարեցնում եմ ԱԽ քարտուղարի մամուլի խոսնակի իմ պարտականությունները. Քոչինյան

analitik.am

Հարգելի՛ համաքաղաքացիներ, սիրելի՛ գործընկերներ, ազատման դիմում եմ գրել զբաղեցրած պաշտոնից և այսօրվանից դադարեցնում եմ ԱԽ քարտուղարի մամլո խոսնակի իմ պարտականությունները։

Կարճատև դադար է պետք Թեկնածուական աշխատանքովս զբաղվելու համար։

Շնորհակալություն եմ ուզում հայտնել բոլոր գործընկերներիս, լրագրողներին, հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի աշխատակիցներին, Hex Divison ընկերությանը՝ արդյունավետ համագործակցության և ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին՝ ընձեռված հնարավորության և համատեղ աշխատանքի համար։

Ապագայում ևս իմ աշխատանքային գործունեության և ձեռնարկումների մեջ նշանաբան եմ ունենալու Հայաստանակենտրոնությունն ու հանրային շահը։

Առողջություն և աշխատանքային հաջողություններ բոլորիս։

Արեգ Քոչինյան

Նույն շարքից