Հայաստան Տեսանյութեր Քաղաքականություն 

Արցախում տեղի են ունեցել բարձր որակի ընտրություններ. Նիկոլ Փաշինյան

analitik.am

 

Ես ուզում եմ Արցախի ժողովրդին, մեզ՝ բոլորիս, շնորհավորել ընտրությունների առիթով: Կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը հայտարարեց, որ տեղի են ունեցել բարձր որակի ընտրություններ, ինչի մասին վկայում են պաշտոնական արդյունքները:

Վարչապետի խոսքերով, այն փաստը, որ Արայիկ Հարությունյանին մի քանի հարյուր ձայն չի հերիքել հենց առաջին փուլով ընտրվելու համար, բավականին խոսուն է, խոսուն է նաև ընտրություններին մասնակցող ուժերի աննախադեպ մեծ թիվը, ինչպես նաև այն, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքում 2-րդ և 3-րդ տեղերում հայտնվել են ընդդիմադիր ուժեր:

Փաշինյանը կարծում է, որ Արցախում ժողովրդավարության հետագա զարգացումը կարևոր է նաև հարցի արդարացի կարգավորման և տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման տեսակետից:

 

 

Նույն շարքից