Բարի օր Տնտեսություն 

Երբ պետությունը հարկային որևէ արտոնություն չի տալիս, ապա շատ կազմակերպություններ չեն կարողանալու հաղթահարել այս ճգնաժամը. Անի Հովհաննիսյան

analitik.am

 

 

Նիկոլ Փաշինյանն ասում է, թե հարկերը գոյանում են շահույթից, եթե շահույթ չունեն, չեն հարկվում՝ նշելով, որ կազմակերպությունները հարկերը մուծելու են իրենց ունեցած շահույթից, իսկ ՊԵԿ-ն էլ առավել ևս հիմա պետք է աշխատի ավելի կանոնավոր կերպով:

Կառավարությունը վերոնշյալ մոտեցումը կիրառելիս հաշվի չի առնում, որ կազմակերպությունները, որոնք աշխատել են մինչև արտակարգ դրություն մտցնելն, ունեցել են եկամուտներ, որոնցից էլ պետք է մուծեն հարկեր, այս պահին չեն աշխատում՝ այսինքն չունեն շահույթ, բայց ունեն ծախսեր՝ տարածքի վարձ, աշխատավարձ և այլն:

Երբ պետությունը հարկային որևէ արտոնություն չի տալիս՝ հարկերի հետաձգում, որոշակի դեպքերում ներում և այլն, ապա շատ կազմակերպություններ ուղղակի չեն կարողանալու հաղթահարել այս ճգնաժամը՝ ստիպված են լինելու կամ փակվել, կամ կրճատումներ անել, որոշ դեպքերում նույնիսկ կարող են սննկանալ:

Ինչ վերաբերում է վարկերին, ապա դա չի կարող լինել որպես օգնություն, քանի որ վարկը փաստացի նոր ծախս է կազմակերպության համար, որի կատարման պարտավորությունը ստանձնում է այն պայմաններում, երբ չկա որոշակիություն,թե ինչ կառուցվածք է ունենալու տնտեսությունն ապագայում:

 

Analitik.am լրատվական կայքի ղեկավար Անի Հովհաննիսյան

 

 

Նույն շարքից