Կորոնավիրուս Միջազգային Քաղաքականություն 

Պետք չէ հիմարությամբ զբաղվել․ Լուկաշենկոն հայտարարել է, որ չի ցանկանում երկրում արտակարգ դրություն մտցնել

analitik.am

 

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ չի ցանկանում երկրում արտակարգ դրություն մտցնել: Նրա խոսքերը մեջբերում է «Sputnik Беларусь»-ը:

Նրա խոսքերով, ինքը կարող է հերթապահություն սահմանել փողոցներում, որպեսզի «ընտրություններից առաջ բոլորին ցույց տա, թե որքան լավ տղա է նա», սակայն «չի ցանկանում այդպիսի խաղեր խաղալ»:

«Դա խնդիր չէ, սակայն ի՞նչ կարժենա դա և քանի՞ մահ կլինի այդ ժամանակ: Հետևաբար, պետք չէ հիմարությամբ զբաղվել»,-հորդորել է Լուկաշենկոն: Նա նաև շեշտել է, որ հանրապետությունում իրավիճակը չի կարելի անվանել հանգիստ, սակայն որևէ մեկը խուճապի մատնված չէ և կորոնավիրուսի միջոցով քաղաքական խնդիրներ չի լուծում:

Նույն շարքից