Առողջապահություն Կորոնավիրուս Հասարակություն 

ԱՆ առաջին փոխնախարարը կնոջ հետ մեկուսացել է Նորքի ինֆեկցիոնում

Առողջապահության փոխնախարար Արտյոմ Սմբատյանը կորոնավիրուսի վերահսկման ու համակարգման աշխատանքներով է զբաղվում: Այս ընթացքում համացանցում նկարներ հայտնվեցին, թե ինչպես է փոխնախարարը շրջում հիվանդանոցում, տեսակցում հիվանդներին: Ինչպես մեզ ասացին, հիվանդանոցից փոխնախարարի  կինն այս օրերին աշխատանքի է անցել Նորք-Մարաշի ինֆեկցիոն հիվանդանոցում, նա մասնագիտությամբ բժիշկ է: Այսօր առավոտյան նա նկար է հրապարակել հիվանդանոցից: Մեր տեղեկություններով՝ զույգը անցյալ շաբաթ որշել է տեղափոխվել հիվանդանոց՝ երեխային ու տարեց ծնողներին վտանգի տակ չդնելու համար: «Հրապարակի» հետ զրույցում պարոն Սմբատյանը հաստատեց մեր տեղեկությունն ու ասաց, որ միևնույն է՝ տուն միայն քնելու համար էին գնում:

Իհարկե, դժվար է առանց երեխայի, բայց հանգիստ է, որ հարազատները վարակից հեռու են:

Ստացվում է,որ հիվանդներին սենյակներ տրամադրելու փոխարեն ԱՆ փոխնախարարը վատնում է սենյակները սեփական հարմարավետության համար:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից