Հասարակություն 

Թոքերի արհեստական օդափոխման ևս 7 համակարգեր պատրաստ են շահագործման. Հակոբ Արշակյան

Թոքերի արհեստական օդափոխման ևս 7 համակարգեր այս օրերին ինժեներների ջանքերի շնորհիվ վերանորոգվել են և պատրաստ են շահագործման։ Այս ամսին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

«Թոքերի արհեստական օդափոխման ևս 7 համակարգեր այս օրերին ինժեներների ջանքերի շնորհիվ վերանորոգվել են և պատրաստ են շահագործման։

Այս սարքերից յուրաքանչյուրը կարող է մարդկային բազմաթիվ կյանքեր փրկել։

Մեր կոչին արձագանքած հարյուրավոր կազմակերպություններին և անհատներին հայտնում եմ, որ իրենց առաջարկները ուսումնասիրման և դասակարգման ընթացքում են։

Այս և այլ հարցերի մասին ավելի մանրամասն կխոսեմ առաջիկա ասուլիսի ընթացքում»,- գրել է նա։

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից