Կորոնավիրուս Հասարակություն 

Դեռևս չկա դիահերձման ժամանակ բուժանձնակազմի վարակման որևէ փաստ. Բժիշկ Գևորգ Գրիգորյանն

analitik.am

Բժիշկ Գևորգ Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հայաստանում կորոնավիրուսից մահացած մարդկանց չեն դիահերձի: Այս մասին օրենքն ընդունվեց սույն թվականի մարտի 30-ին, ինչից հետո բազմաթիվ լրատվականների ներկայացուցիչներ ինձ զանգահարեցին, որպեսզի ստանան մեկնաբանություն, սակայն ես առանց թեման ուսումնասիրելու երբեք մեկնաբանություն չեմ տալիս: Թեման «մոռացվեց», բայց ես ուսումնասիրեցի խնդիրը...

Այսպիսով` ելնելով այն տրամաբանությունից, որ կորոնավիրուսը հանդիսանում է շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդություն, կարող եմ ասել, որ մասնակի համաձայն եմ այն փաստի հետ, որ Հայաստանում դեռևս չկա մասնագիտացված դիահերձարան նման համաճարակների դեպքում գործածելու համար և դա խնդիր է:

Սակայն, սույն թվականի մարտի 24-ին Առողջապահական Համաշխարհային Կազմակերպության կողմից հրապարակված ուղղեցույցի մեջ ասվում է`

1. «բացառությամբ հեմորագիկ տենդերի` (Էբոլա, Մակբուրգ) և խոլերա, ախտահարված մարմինները վարակի աղբյուր չեն հանդիսանում: Այս դեպքում միայն թոքերը կարող են հանդիսանալ վարակի աղբյուր` ոչ պատշաճ դիահերձման դեպքում»

2. «դեռևս չկա դիահերձման ժամանակ բուժանձնակազմի վարակման որևէ փաստ»

Նաև պետք է նշեմ, որ Հայաստանում վարակակիրների թիվը դեռևս ամբողջ ծավակով բացահայտված չի և, հաշվի առնելով կորոնավիրուսի անախտանիշ ընթացքը, բացառված չի, որ նույնիսկ այլ պատճառով մահացած անձի մոտ լինի կորոնավիրուսի առկայություն (օրինակ` ավտովթար, սրտամկանի ինֆարկտ, ինսուլտ և այլն), ուստի դիահերձողը չիմանալով կարող է դիահերձել կորոնավիրուսով հիվանդ անձի և նույնիսկ չիմանալ այդ մասին:

Հաշվի առնելով այս ուղեցույցային պնդումները և վարակակիրների իրական թվի անհայտ լինելու փաստը, ինձ համար մնում են անհասկանալի օրենքի այս փոփոխության շարժառիթները և օրենքի փոփոխության դերը վարակի տարածման դեմ պայքարի ընթացքում, ուստի չեմ կարծում, որ ընդունված օրենքը կստանա արդյունավետ կիրառություն և կծառայի իր նպատակին:

Սա հերթական անիմաստ գործողությունն էր, որն ուղղված է «ծաղկացնել» պայքարի իմիտացիան»:

Նույն շարքից