Բարի օր Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Փոփոխություններ՝ դիմակ կրելու կարգում

analitik.am

 

Այսօր ֆեսբուքյան ուղիղ եթերում Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը խոսեց դիմակ կրելու մասին:

Նախարարը հայտարարեց, թե նախկինում միշտ ասել է, որ դիմակները հիմնականում ցուցված են բուժաշխատողներին և նրանց, ովքեր վարակակիր են. «Սակայն հիվանդության մասին շատ տեղեկատվության հասանելիության հետ մեկտեղ ի հայտ են գալիս նոր խորհուրդներ:

Ես նորից ուզում եմ կրկնել, որ հիվանդությունը փոխանցվում է տարբեր մակերեսներին ձեռքով դիպչելուց հետո ձեռքը քթին, բերանին կամ աչքերին կպցնելու արդյունքում: Դիմակներն այստեղ ունեն ոչ թե օդային ճանապարհով վարակը կանխարգելելու դեր, այլ օգնում են, որպեսզի մենք մեր ձեռքը պատահաբար կամ գիտակցաբար չմոտեցնենք շրթունքներին, քթին: Պարբերաբար ճիշտ լվանանալով մեր ձեռքերը՝ մենք կանխարգելում ենք վարակի ներթափանցումը մեր օրգանիզմ:

Քանի որ ամբողջ աշխարհում կա դիմակների դեֆիցիտ, դրանց գինն էլ հարաբերականորեն բարձր է, ԱՀԿ-ն որոշել է խորհուրդ տալ կրել նաև տնային պայմաններում պատրաստված դիմակներ ու կտորե դիմակներ, մի պայմանով, որ դրանք պարբերաբար թարմացվեն, կամ լվացվեն շատ բարձր ջերմությամբ ջրով ու հատուկ նյութերով: Դա կօգնի, որ մարդկանց ձեռքերը չդիպչեն բերանին, քթին:

Մենք, հիմնվելով միջազգային փորձի վրա, թարմացնում ենք մեր խորհուրդները: Շուտով ավելի մանրամասն ուղեցույց կհրապարակենք, հիմա դրանք թարգմանվում են»:

Նախարարն ասաց, որ նոր ցուցումները կհրապարակվեն ավելի ուշ:

Նույն շարքից