Կորոնավիրուս Հասարակություն 

Դոնալդ Թրամփը կոչ է արել ամերիկյան ընկերություններին օգնել Բորիս Ջոնսոնին

analitik.am

 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել ամերիկյան դեղագործական երկու ընկերություններին օգնել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին կորոնավիրուսից բուժելու համար: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

Նա նշել է, որ խոսքը բարդ բուժման մասին է, որին տիրապետում են երկու ընկերությունները և կարող են օգնություն տրամադրել Ջոնսոնին․ «Տեսնենք, թե ինչ տեղի կունենա, բայց նրանք պատրաստ են սկսել»,-ասել է Թրամփը:

ԱՄՆ նախագահը նշել է, որ այդ ընկերություններն արդեն ունեն ներկայացուցչություններ Լոնդոնում․ «Նրանք արդեն հանդիպել են բժիշկների հետ»,-շեշտել է նախագահը։

 

Նույն շարքից