Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

ԿԳՄՍ-ն առանձին վիճակագրություն չի վարում ուսուցիչների շրջանում կորոնավիրուսի վարակման հնարավոր դեպքերի մասով. Փոխնախարար

analitik.am

 

Արտակարգ դրության հայտարարումից հետո պաշտոնական հայտարարություն եղավ Վաղարշապատի դեպքերի մասին: Այդ շրջանակներում նաև եղել է պաշտոնական ինֆորմացիա, որը վերաբերել է դպրոցական աշխատակազմի մեկուսացման գործընթացին: Մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով Analitik.am-ի հարցին՝ կան արդյո՞ք մեկուսացված ուսուցիչներ:

Ինչ վերաբերում է հարցին՝ կան արդյո՞ք կորոնավիրուսով վարակված ուսուցիչներ, փոխնախարարն ասաց, որ առանձնացված վիճակագրություն չունեն. «Մենք միշտ ասում ենք, որ կրթության համակարգը մեր հասարակության մի մասն է: Այդ իմաստով կարծում եմ դա նաև անձնական տեղեկությունների որոշակի հրապարակում կարող էր նշանակել: Մենք նման վիճակագրություն չենք վարում, թե կորոնավիրուսով վարակվածներից քանիսն են կրթության համակարգի աշխատակիցներ»:

Փոխնախարարն ամեն դեպքում ասաց, որ հետագայում կարող են հետաքրքրվել այդ հարցով:

 

Նույն շարքից