Կորոնավիրուս Հասարակություն 

ՄԱԿ-ը կոչ է արել 69 միլիոն դոլար հավաքել՝ Ուկրաինայում կորոնավիրուսի դեմ պայքարելու համար

analitik.am

 

ՄԱԿ-ը 69 միլիոն դոլար կպահանջի, որպեսզի օգնի Ուկրաինային պայքարել կորոնավիրուսային համաճարակի դեմ: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դուժարիկը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«ՄԱԿ-ը և մեր հումանիտար գործընկերները պաշտպանիչ հագուստ և թեստեր են մատակարարում երկրին, այդ թվում՝ հակամարտությունից տուժած տարածք»,-ասել է նա:

«Ուկրաինայում կորոնավիրուսի դեմ պայքարի ծրագրի համար նախատեսված է 69 միլիոն դոլար, որը պետք է հավաքվի՝ մինչև տարեվերջ օգնություն տրամադրելու ավելի քան 2 միլիոն մարդու», -տեղեկացրել է նա։

 

 

Նույն շարքից