Կորոնավիրուս Հասարակություն 

Վրացական գյուղում բնակիչները բուժաշխատողներին թույլ չեն տվել տանել վարակակիրներին. Բախում է տեղի ունեցել

analitik.am

 

Վրացական Մուշևինա գյուղում բախում է տեղի ունեցեl այն բանից հետո, երբ տեղի բնակիչները թույլ չեն տվել բժիշկներին տանել կորոնավիրուսով վարակվածներին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով տեղի ՆԳՆ-ին:

Գյուղացիները փակել են բուժաշխատողների ու ոստիկանության ճանապարհը՝ հայտարարելով, որ գյուղում վարակակիրներ չկան, բոլորն առողջ են:

Հայտնվում է, որ արդեն հարուցվել է քրեական գործ ունեցվածքը ոչնչացնելու կամ վնասելու հոդվածով:

Մայիսի 1-ին ևս ոստիկաններն ու բուժաշխատողները փորձել էին նշված գյուղից տանել կորոնավիրուսով վարակվածներին, սակայն գյուղացիները քարեր ու փայտեր էին նետել նրանց ուղղությամբ՝ ստիպելով նահանջել:

 

Նույն շարքից