Կորոնավիրուս Հասարակություն 

Հայտնի է դարձել կորոնավիրուսի փոխանցման ևս մեկ ճանապարհ

analitik.am

Ներկայացվել է կորոնավիրուսի փոխանցման ևս մեկ տարբերակ: Վարակվել հնարավոր է ոչ միայն օդակաթիլային տարբերակով, այլ նաև մի ճանապարհով, որը սովորաբար անվանում են «կեղտոտ ձեռքերի միջոցով»: Նման եզրակացության են եկել Հաբրեխտի, Էրազմ Ռոտերդամցու համալսարանի բժշկական կենտրոնի և Մաասթրիխտի համալսարանի հոլանդացի գիտնականները:

Նրանք պարզել են, որ վիրուսը վնասում է ոչ միայն մարդու թոքերը, այլ նաև՝ աղիքները, որտեղ վարակը կարող է զարգանալ: Այդ իսկ պատճառով որոշ վարակվածների մոտ հայտնվում են այնպիսի սիպտոմներ, ինչպիսիք են սրտխառնոցն ու դիարեան: Գիտնականները ուսումնասիրել են կորոնավիրուսի ազդեցությունը մարդու աղիքների բջջային համակարգի վրա: Լաբորատոր փորձարկումները ցույց են տվել, որ օրգանիզմ թափանցելու դեպքում վիրուսըն իսկապես սրընթաց «աճում» է:

Վարակված մարդկանց նստած աթոռներին նույնպես կորոնավիրուս են գտել: Այդ իսկ պատճառով խիստ կարևոր է զուգարան գնալիս ձեռքերը լվանալ: Եթե տանը կա վարակված մարդ, ապա սանհանգույցը յուրաքանչյուր անգամ օգտագործելուց հետո պետք է լվալ:

Խորհուրդ է տրվում մաքրելուց օգտագործել քլոր պարունակող միջոցներ:

Նույն շարքից