Հասարակություն 

Ավազակային հարձակում է եղել, միջադեպին մասնակցել են Քոքոբելյանի որդին, եղբայրը եւ եղբորորդին. Անժելա Խաչատրյան

analitik.am

Տավուշի մարզի Աչաջուր համայնքում ավազակային հարձակում է տեղի ունեցել ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի որդուն  պատկանող ջերմոցային տնտեսության վրա, որի հետևանքով մարմնական վնասվածքներ են ստացել Խաչատուր Քոքոբելյանի որդին, եղբայրը եղբորորդին: Այս մասին NEWS.am-ին հայտնեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը։

«Տավուշի մարզի Աչաջուր համայնքում գտնվող ջերմոցային տնտեսության պահակի վրա եղել է ավազակային հարձակում, և ահազանգ է արվել Քոքոբելյաններին, նրանք եկել են, դրանից հետո տեղի է ունեցել ծեծկռտուք, մնացած մանրամասներ չեմ կարող հաղորդել, որովհետև հիմա գնում է քննություն: Ոստիկանությունը այժմ զբաղված է հանգամանքները պարզելով և մեղավորներին գտնելով»,-ասաց նա:

Նա նշեց, որ դեռ չեն հայտնաբերել հարձակվողներին:

 

Նույն շարքից