Հասարակություն Պատահարներ 

Բացահայտվել ու հայտնաբերվել է «Սովռանո» ՍՊԸ-ի 30-ամյա մենեջերին սպանած ու 42-ամյա քաղաքացու նկատմամբ սպանության փորձ կատարողը

analitik.am

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ մայիսի 11-ին, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ՝ վարչության պետ Արամ Հովհաննիսյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զոհրաբյանի, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները՝ բաժնի պետի պաշտոնակատար Դավիթ Պետրոսյանի, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Գևորգ Պողոսյանի, ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Նշան Հախնազարյանի և ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Սամվել Խմելյանի գլխավորությամբ, համագործակցելով Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության՝ վարչության պետ Սամվել Տոնոյանի գլխավորությամբ, կատարելով հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, տաք հետքերով բացահայտել են երեկ՝ մայիսի 10-ին, Արմավիրի մարզում տեղի ունեցած սպանության և սպանության փորձի դեպքերը:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները ժամեր շարունակ եղել են 3 տասնյակից ավելի հասցեներում, կասկածելի վայրերում, աշխատանքները կատարել են անգամ Արմավիրի մարզում գտնվող անանցանելի վայրերում՝ սարերում, ձորերում, նույնիսկ 10-15 կմ հատվածներ ոտքով են անցել, ինչի արդյունքում էլ սպանություն և սպանության փորձ կատարելու կասկածանքով ոստիկանության Արմավիրի բաժին են բերման ենթարկել Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի բնակիչ, 45-ամյա Արման Գրիգորյանին:

Աղբյուրի տեղեկություններով՝ վերջինս նախկինում 3 անգամ եղել է դատապարտված, այդ թվում՝ անձի առևանգման և այսօր փաստերի ճնշման տակ ոչ միայն խոստովանել է կատարված սպանությունն ու սպանության փորձը, այլև հայտնաբերվել է հանցագործության գործիք հրազենը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեկ ՝ մայիսի 10-ին ժամը 06:20-ի սահմաններում Վաղարշապատի բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ «պարանոցի և կրծքավանդակի ծակած, կտրած վերքեր, տրավմատիկ շոկ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Հիվանդանոց մեկնած ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Պավել Օրդյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Դավիթ Պետրոսյանի և ծառայության գծով տեղակալ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Արմավիրի մարզի բնակիչ, 42-ամյա Ալիկ Բադոյանն է, ով, ըստ բժիշկների, կատարվածի մասին ի վիճակի չի եղել բացատրութուն տալու: Մինչ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար, Վաղարշապատի ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 05:15-ի սահմաններում Գեղակերտ գյուղի վարչական տարածքում գտնվող Ա. Բադոյանին պատկանող հողամասում են վերջինիս դանակով մի քանի հարվածներ հասցրել: Փաստի առթիվ ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքում ավագ հետաքննիչ Գայանե Սարգսյանի կողմից նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 34-104 հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) հատկանիշներով:

Աղբյուրի տեղեկություններով՝ այսօր հայտնաբերված Ա. Գրիգորյանը կասկածվում է ոչ միայն Ա, Բադոյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու մեջ, այլ նաև երեկ՝ մայիսի 10-ին, Արմավիրի քաղաքի բնակիչ, 30-ամյա Ռազմիկ Հովհաննիսյանին հրազենով սպանելու մեջ, ով սպանությունը կատարելուց հետո դեպքի վայրից փախնում է ու կատարում է սպանության փորձ՝ այս անգամ Ա, Բադոյանի նկատմամբ:

Ըստ  աղբյուրի՝ կասկածյալ Ա. Գրիգորյանը աշխատում է Էջմիածին քաղաքում գործող շինանյութի խանութներից մեկում՝ որպես բանվոր:

Փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում Ա. Գրիգորյանը ձերբակալվել է:

Սպանության և սպանության փորձ կատարելու կասկածանքով ձերբակալված՝ 45-ամյա Արման Գրիգորյանն է 

Նույն շարքից