Կորոնավիրուս Քաղաքականություն 

Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդացության աճը կանգնել է. Միշուստին

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվելու աճը կանգնել է, զարգացման դինամիկան դրական է: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Միխայիլ Միշուստինը:

Միշուստինը նշել է, որ իրավիճակը շարունակում է ոչ սովորական մնալ, սակայն հիվանդացության աճը հաջողվել է կանգնեցնել:

ՌԴ վարչապետի խոսքերով, ավելի ու ավելի շատ պացիենտներ են ապաքինվում ու դուրս գրվում: Նա նշել է, որ իրավիճակի բարելավման հարցում կարևոր նշանակություն է ունեցել ինքնամեկուսացումը՝ կոչ անելով ժամանակ շահել, որպեսզի թույլ չտրվի նոր բռնկում, ինչպես մի շարք երկրներում է եղել:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից