Գլխավոր Կորոնավիրուս Հասարակություն 

Հնարավոր է, որ վերցնենք միայն այն պացիենտներին, որոնք փրկվելու շանս ունեն. Արսեն Թորոսյան

analitik.am

 

Մենք հնարավոր է գնանք խորը սորտավորման: Այս մասին ՀԽ-ի կազմակերպած քննարկման ժամանակ հայտարարել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ խոսելով կորոնավիրուսով վարակված պացիենտների մասին:

«Խորը սորտավորում արվում է օրինակ պատերազմի ժամանակ, երբ այն պացիենտներին են վերցնում բուժման, որոնք փրկվելու շանս ունեն: Չի բացառվում, որ նույնիսկ այս տեմպի պահպանման ժամանակ դրան գնանք: Սակայն մենք ամեն ինչ անում ենք դրան չգնալու համար»,-ասաց նա։

«Եթե այսօրվանից նոր հիվանդ չունենանք, արդյո՞ք արդեն ունեցած հիվանդները մեզ կբերեն խորը սորտավորման: Ես չեմ կարծում, թե դա այդպես կլինի, քանի որ բոլոր հիվանդներն ամեն դեպքում ստանում են բուժօգնություն: Նրանք պարզապես պառկած չեն հիվանդանոցներում: Դա մեզ բավականին լավ հաջողվում է:

Մենք ի սկզբանե մոտավորապես գիտենք, թե ով է ծանր դառնալու: Նրանք են տարեց քաղաքացիները, քրոնիկական հիվանդություններ ունեցողները և ուշացած դեպքերը:

Ցավոք նույնիսկ հիմա մեզ ուշացած դեպքեր հանդիպում են, երբ մեզ դիմում են, մենք չենք կարողանում որևէ բան անել, սակայն չենք կարողանում փրկել, նա մի օր հետո մահանում է: Դրա համար չեմ կարծում, եթե թիվը մնա ասյպես խորը սորտավորման կարիք կունենաք։ Դրա կարիքը կլինի թվի աճի դեպքում»:

 

Նույն շարքից