Հասարակություն Տեսանյութեր 

Մենք չենք խոչընդոտի որպեսզի իրականացվի արդար քննություն․Քաջարանի համայնքապետը կոչ արեց սյունեցիներին վստահել քննչական մարմիններին․ ուղիղ միացում

analitik.am

Ես համոզված եմ, որ ամեն ինչ լինելու է օրենքի դաշտում։ ՀԿԳ-ն խոստացել է օրենքի սահմաններում իրականացնել քննությունը Երևանում։ Սյունեցիներին դիմեց Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը։

«Քննությունն ընթանալու է Երևանում՝ ՀԿԳ-ում/հատուկ կարևորությոն գործեր/, նույնիսկ մեզ վստահեցրին, որ մենք կարող ենք նախաքննության պրոցեսին մասնակցել, համոզվել, որ ոչ մի բռնություն որևէ մեկի նկատմամբ չի լինելու, իսկ այն անձինք, ովքեր բռնություն են կիրառել՝ պատժվելու են օրենքի ամբողջ խստությամբ»,– ասաց նա։

Փարամուզյանն ասաց, որ ժողովուրդն ինքը պետք է որոշի՝ հետագա գործողությունները, քանի որ իր պահանջով չեն դուրս եկել, այլ դա եղել է սեփական նախաձեռնությամբ յուրաքանչյուրի կողմից։

«Այս հավաքը ինքնաբուխ է ժողովրդի կողմից, իսկ Մանվել Փարամուզյանը ժողովրդի կողմից ընտրված մարդ է, որի խոսքը մեզ համար և՛ օրենք, և՛ հարգանք է։ Ողջ հանրապետությանը ապացուցելու համար, որ մեր հավաքը ինքնաբուխ է և բռնությունների դեմ, մենք չենք խոչընդոտի որպեսզի իրականացվի  նախաքննություն։ Հարգելով այն երաշխիքները, որ տվել են մեր քաղաքապետին, իսկ քաղաքապետը մեր ընտրությունն է, խնդրում եմ, իմ կարծիքն է սա, ընդառաջենք արդար քննությանը»,– ասաց հավաքի մասնակիցներից մի քաղաքացի։

Հավաքվածների հոգևորականի գլխավորությամբ տերունական աղոթքով եզրափակեցին ողջ օրը տևած հավաքը։

Նույն շարքից