Բարի օր Հայաստան Տեսանյութեր Քաղաքականություն 

Հայկ Մարությանը պետք է իր կնոջը որոշակի չափերի մեջ պահի. Վարդանյան

analitik.am

Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ աշխատակիցները ճեպազրույց են կազմակերպել՝ հայտարարելով, որ ՀՈԱԿ-ում կադրային ջարդ է կատարվում նոր տնօրեն Արա Աղայանի կողմից, ով նույնիսկ հարկ չի համարում ներկայացնելու, թե ինչու է որոշել հեռացնել հին աշխատակիցներին:

Հեռացվողների շարքերում նաև հղի կին կա:

Աշխատակիցների խոսքերով, նոր ղեկավարն ու նոր եկածները նույնիսկ չեն բարևում հին աշխատողներին, իսկ երբ իրենք աշխատանքային օրվա վերջում հաջողություն են ասում, ղեկավարն արհամարհում է:

Նրանք նաև նշում են, որ նոր ղեկավարը աշխատակիցների հետ շփվելիս պարտադրում է հեռախոսները դրսում թողնել, հետո խոսել՝ հավանաբար մտավախություն ունենալով, որ խոսակցությունը կարող է ձայնագրվել:

Այստեղ են նաև Երևանի ավագանու ԲՀԿ-ական անդամներն ու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը, ովքեր պատրաստվում են հարցը բարձրացնել Երևանի ավագանու նիստի ժամանակ:

Ինչ վերաբերում է Երևանի քաղաքապետի կնոջ մասին խոսակցություններին, որ հենց նա է շատ հարցեր որոշում, մասնավորապես Վարդանյանն ասաց, որ քաղաքապետի կնոջ միջամտությունն աշխատանքններին ակնհայտ է. «Թող որևէ մեկը սա չմեկնաբանի որպես աշխատանք: Թող դա չանի նաև քաղաքապետը՝ հայտարարելով, թե իր կինն իրեն օգնում է: Շատ ուրախ ենք, որ օգնում է, բայց կլինի՞ քաղաքային խնդիրների մեջ «քիթը չխոթի», քանի որ մասնագետ չէ, պաշտոնյա չէ»:

Վարդանյանի խոսքերով, քաղաքապետը պետք է իր կնոջը որոշակի չափերի մեջ պահի, քանի որ քաղաքային տնտեսությունը մասնագիտական է, քաղաքապետից բացի որևէ մեկը իրավասու չէ հրահանգներ տալ:

Վարդանյանը հայտնեց, որ տեսել է, թե ինչպես է Մարությանի կինը գալիս քաղաքապետարան՝ ավտոմեքենան կայանելով ծառայողական ավտոկայանատեղիում:

Նույն շարքից