Հայաստան Քաղաքականություն 

Տիգրան Ավինյանը հեռանո՞ւմ է. «Իրավունք»

analitik.am

«Իրավունք» թերթը գրում է. «Իշխող քաղաքական ուժը խորհրդարանում կարծես վերադարձել է հին ու բարի ժամանակներին, երբ իրենք ընդդիմադիր էին կամ քաղակտիվիստ: Ի դեմս ԱԺ «Իմ քայլը» խմբակցության` ՀՀ կառավարությունն այլևս ոչ թե հենարան, այլ թակարդ ունի:

Խորհրդարանական կուլիսներում «Իմ քայլի» պատգամավորներն այնպիսի եռանդով են քննադատում, դժգոհում ու բողոքում այս կամ այն նախարարից, որ անգամ ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն կերազեին այդքան ընդդիմադիր լինել:

«Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն` քայլական պատգամավորների հիմնական դժգոհության թոփ եռյակում առաջին տեղում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն է, ապա ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ու ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը:

Վերջինիս ընդհանրապես յուրային  են համարում, ավելին` ոմանք նույնիսկ համոզված են, որ արտակարգ դրության ավարտի հետ մեկտեղ կավարտվի նաև Ավինյանի` գործադիրում աշխատելու ընթացքը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Նույն շարքից