Կորոնավիրուս Հասարակություն 

Նուրմագոմեդովը հրաժարվել է կորոնավիրուսի թեստ հանձնել

analitik.am

 

Ռուսաստանցի մարտիկ Հաբիբ Նուրմագոմեդովը հրաժարվել է կորոնավիրուսային թեստից ՝ հոր Աբդուլմանապի վարակվելուց հետո: Այս մասին հայտնում է Mash-ը:

Աղբյուրի համաձայն, Մոսկվայի կլինիկաներից մեկում հորն ուղեկցող մարզիկին առաջարկել են ամբողջական հետազոտություն անցնել և կորոնավիրուսի թեստ հանձնել: Ի պատասխան նա խնդրել է ուշադրություն դարձնել ինտենսիվ թերապիայի բաժանմունքում գտնվող հիվանդին:

Մայիսի 19-ին հայտնի դարձավ, որ կորոնավիրուսով վարակված Հաբիբի հայրը երկրորդ անգամ կոմայի մեջ է ընկել: Պարզվել է, որ նա չի կարողացել ինքնուրույն շնչել:

 

Նույն շարքից