Կորոնավիրուս Հասարակություն 

Լուկաշենկոն կոչ է արել լրջորեն պատրաստվել կորոնավիրուսի երկրորդ ալիքին

analitik.am

 

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կոչ է արել չթուլանալ՝ հանրապետությունում կորոնավիրուսով իրավիճակի կայունացման պատճառով: Այս մասին գրում է БЕЛТА-ն:

Նրա խոսքերով, իշխանությունները պետք է ժամանակ ունենան լրջորեն պատրաստվել համաճարակի երկրորդ ալիքին․ «Ըստ երևույթին, վիրուսը դեռևս թուլացել է, բայց միևնույն ժամանակ, մենք չպետք է մոռանանք երկրորդ ալիքի մասին: Որևէ մեկը չի ապացուցել, որ այն կլինի, բայց մենք պետք է պատրաստվենք դրան»,-ասել է Լուկաշենկոն:

Նա ավելացրել է, որ Բելառուսում կորոնավիրուսի երկրորդ ալիքը կարելի է սպասել աշնանը կամ ձմռանը․ «Չի կարելի թուլանալ»,-ասել է նա ՝ բարձր գնահատելով Մինսկի օրինակը` համաճարակի պայմաններում իրավիճակի զարգացման վերահսկողությունը կազմակերպելու հարցում:

 

 

Նույն շարքից