Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Որ գեղեցկության սրահների գործունեությունն է արգելվել կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում

analitik.am

 

Կասեցվել է մի շարք գեղեցկության սրահների գործունեությունը

Անվտանգության կանոնների խախտումների պատճառով ժամանակավոր կասեցման ենթարկված տնտեսվարողների թվում զգալի մաս են կազմում գեղեցկության սրահները։

Ելնելով վերջիններիս ծառայությունների առանձնահատկություններից` պարետի որոշմամբ այդպիսի գործունեության համար անվտանգության հատուկ կանոններ են սահմանվել։

Մինչդեռ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի մշտադիտարկումների արդյունքները եւ ԱԱՏՄ թեժ գծով ստացված զանգերը վկայում են, որ այս ոլորտում տարատեսակ խախտումներ կան։

Պարետի կողմից կայացված կասեցման որոշումները ԱԱՏՄ արձանագրած խախտումները վերացնելու նպատակ ունեն։

ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին

Նույն շարքից