Կորոնավիրուս Հասարակություն 

Շունն ամիսներ շարունակ սպասել է հիվանդանոցում կորոնավիրուսից մահացած իր տիրոջը

analitik.am

 

Չինաստանի Ուհան քաղաքում շունը մի քանի ամիս սպասել է հիվանդանոցում իր տիրոջը, ով մահացել է կորոնավիրուսից: Այս մասին հայտնում է տեղի «Oriental Daily News» թերթը:

Բնակչին հոսպիտալացրել են փետրվարին, Ուհան քաղաքի հիվանդանոցներից մեկը: Նրա շունն ամեն օր սպասել է հիվանդանոցում: Տղամարդը չի կարողացել հաղթահարել հիվանդությունը և մահացել է: Այնուամենայնիվ, ընտանի կենդանին շարունակել է համբերատար սպասել իր տիրոջ վերադարձին՝ հրաժարվելով հեռանալ բժշկական կենտրոնից:

Ապրիլին, վերոնշյալ հիվանդանոցի մոտ գտնվող խանութի սեփականատերը նկատել է շանը և սկսել հոգ տանել նրա մասին: Նա կենդանուն տվել է Սյա Բաո մականունը (չինարենից թարգմանվում է որպես «Փոքրիկ գանձ») և սկսել է պարբերաբար կերակրել նրան:

 

Նույն շարքից