Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Կորոնավիրուսի մեր ցուցանիշները զրոյացնելու համար անհրաժեշտ է կիրառել 3 պարզ կանոն. Նիկոլ Փաշինյանը խոսեց բավականին ծանր իրավիճակի մասին

analitik.am

 

Նոր տեսակի կորոնավիրուսի համաճարակի հետ կապված հանրապետությունում ստեղծվել է բավականին ծանր իրավիճակ։ Մենք, ըստ էության, գործ ունենք վարակի երկրորդ ալիքի հետ: Այս իրավիճակի ամենակարևոր առանձնահատկությունն այն է, որ մենք գիտենք այն ձևը, որով կարող ենք կորոնավիրուսի մեր ցուցանիշները հասցնել զրոյականի: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանն ասաց, որ պարետատունը հաստատել է ոլորտային կանոնները. «Մենք խնդիր ենք դրել, որ այդ ոլորտային կանոններից դուրս բերենք համընդհանուր կանոն: Ըստ այդմ, մասնագետների հետ խորհրդակցությունների արդյունքում եկել ենք եզրակացության, որ կորոնավիրուսի մեր ցուցանիշները զրոյացնելու համար անհրաժեշտ է կիրառել 3 պարզ կանոն՝ կրել դիմակ, ախտահանել ձեռքերը, պահպանել սոցիալական հեռավորությունը»:

Վարչապետը կարևորեց հանրայյին վարքագծի փոփոխությունը՝ նշելով, որ այն պետք է համարժեք լինի իրավիճակին. «Մեր խնդիրն է սովորել ապրել կորոնավիրուսին զուգահեռ: Այսօրվա մեր թվերը ցույց են տալիս, որ մենք ցավոք դեռ չենք սովորել դա: Առաջիկա մեկ տարվա ընթացքում կորոնավիրուսը ներկա է լինելու, մենք անընդհատ ունենալու ենք ոչ միայն տեղական, այլ նաև համաշխարհային կորոնավիրուսի հետ հաղորդակցություն»:

Կառավարության ղեկավարը նշեց, որ բազմաթիվ հայրենակիցներ են վերադառնում Հայաստան, նրանց շարքերում լինում են վարակվածներ. «Եթե մենք չկարողանանք հանրային վարքագծով կանխել կորոնավիրուսի տարածումը, անընդհատ կանգնելու ենք նման իրավիճակի առաջ:

Մեր խնդիրն է կարգավորել կանոնների պահպանումը, ինչը պետք է անենք երկու մեթոդով՝ հանրային հաղորդակցում և վարչական մեթոդ: Մենք պարետատան երեկվա նիստում որոշել ենք, որ ամենօրյա ռեժիմով պետք է խստացնենք վարչական հարկադրանքի մեթոդները, որպեսզի քաղաքացիները՝ առանց բացառության, կիրառեն դրանք»:

 

Նույն շարքից