Հասարակություն Տեսանյութեր 

Կարանք ժամը մեկ հանրաքվե անենք. Ալեն Սիմոնյան

analitik.am

 

Իմքայլական պատգամավոր Վահագն Հովակիմյանն օրենքի նախագիծ է ներկայացրել, որով առաջարկում է հնարավորություն ստեղծել արտակարգ դրությունից հետո չեղարկել հանրաքվեն, որով «տուն պետք է ուղարկվեին» Հրայր Թովմասյանն ու ՍԴ մի շարք այլ անդամներ:

Ընդդիմադիր պատգամավորները կարծում են, որ իշխող ուժը կասկածներ ունի, դրա համար է որոշել չեղարկել այն: ՀՀ ԱԺ փոխխոսակ Ալեն Սիմոնյանը դրա հետ համաձայն չէ:

«Տիկին Զոհրաբյան, Դուք քաղաքական մեծ փորձառություն ունեք, Դուք կարծում եք, որ «Իմ քայլը» խմբակցությունը հանրաքվե անելու խնդիր ունի՞: Կարանք ժամը մեկ հանրաքվե անենք: Մենք վստահության խնդիր չունենք: Եթե մենք հանրաքվե անելու մասին հայտարարենք, դուք գալու եք, ասելու եք «Ո՞նց եք հանրաքվե անում, մենք ստեղ դիմակով ենք նստած»»,-ասաց Սիմոնյանը:

 

Նույն շարքից